«Մեզ սպասվում է թերեւս մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը»,- այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ 2021-ի հուլիսին Սեւանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում. «Ասում են՝ դե, անձրեւ շատ է եկել, ձյուն շատ է եկել, դրա համար էլ մակարդակը բարձր է լինում: Փաստորեն, վերջին 60 տարվա ընթացքում Հայաստանում ոչ անձրեւ էր եկել, ոչ էլ ձյուն: Կամ էլ Եղիա մարգարեի ժամանակների երաշտից է եղել: Այն ժամանակ 30 տարի էր, այս ժամանակ փաստորեն 60 տարի է եղել: Սա արդյունք ՝ ջրային ռեսուրսների կառավարման բոլորովին նոր որակի»:
Իր ելույթում խոսելով գիտության ոլորտի զարգացման, ֆինանսավորման մասին՝ Փաշինյանն ասաց. «Մեր կառավարության դիրքորոշումն է՝ այո, միայն մի խնդրանք՝ ասեք, թե այդ փողն ինչպես է ծախսվելու ու ինչպես է դառնալու գիտական արդյունք: 2,7 մլրդ դրամով այս տարի ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը եւ մինչեւ 2025-ը գիտական գործունեության նոր սկզբունքներ կներդրվեն»:
Փաշինյանն անդրադարձավ քննադատություններին, որ իրենք բոլոր ոլորտներում ձախողել են: Նա վստահեցրեց, որ եթե այդպես լիներ, պատերազմից հետո ո՞նց կարող էին առանց մի կրակոցի, առանց քաղաքացիական պատերազմի անցկացնեին, մակրոտնտեսական կայունություն պահեին: Ըստ նրա, իրենց «թավիշի» շնորհիվ է եղել:
Կարդացեք նաև
Խոսելով կորոնավիրուսի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեզ մորթում էին քոռ դանակով, աչքն էին մտցնում համեմատություններ: Եկեք այսօր անենք այդ համեմատությունները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ