Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքը մեր թշնամի՞ն է, թե՞ մեր թշնամին չի. այդ թշնամանքը պետք է կառավարվի». Փաշինյանը՝ «թրքասեր» լինելու քննադատության մասին

Մայիս 10,2021 13:55

«Ձեզ հայտնի շրջանակները փորձում են մեզ ներկայացնել որպես թրքասեր, թրքամետ եւ այլն: Այս կոնտեքստում կասկածի տակ է դրվում ընդհանրապես ԱԺ մեծամասնության եւ կառավարության վերաբերմունքը՝ Հայոց ցեղասպանության նկատմամբ»,- այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նա սկսեց փաստեր ներկայացնել՝ ապացուցելու, որ իրենք թրքասեր չեն եւ ասաց, որ 2018-2021-ի ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող 9 հռչակագիր է ընդունվել: 2008-2018-ին՝ 10 տարվա ընթացքում 20 այդպիսի բանաձեւ է ընդունվել: Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում տեղի է ունեցել շրջադարձային իրադարձություններից մեկը՝ ԱՄՆ Վերին եւ ստորին պալատներն ընդունել են Հայոց ցեղասպանությունը, ի վերջո այն ընդունվել է ԱՄՆ նախագահի կողմից:

Փաշինյանը վստահեցրեց, որ եթե իրենք չուզեին՝ դա չէր լինի. «Մեզ թրքասիրության մեջ մեղադրողները ոնց էին ժամանակին ԱՄՆ իշխանություններին համոզում, ասում՝ մի ընդունեք ցեղասպանությունը: Հիմա իրենք եկել են մեզ մեղադրում են թրքասեր լինելու մեջ: Հիմա էլ այդ թեման՝ թուրքը մեր թշնամի՞ն է, թե՞ մեր թշնամին չի: Այո՛, դա որեւէ մեկի հայտարարությամբ չի որոշվում, դա պատմական իրողություն է: Մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք՝ այդ թշնամանքը պետք է կառավարվի: Մենք հստակ գնալու ենք այդ ճանապարհով: Այդ թշնամանքը չի կարելի թույլ տալ, որ անընդհատ անկառավարելիության դրսեւորումներով արտահայտվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31