«Մայիսի իննը մեր կյանքում միշտ եղել է եւ կմնա տոն։ Ցավոք, անցյալ տարին բավականին բարդ էր յուրաքանչյուրիս համար»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր անդրադառնալով հարցին, թե ինչ սրտով են երեկ դիմավորել եռատոնը՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նա նշեց․ «Անկեղծ լինենք։ Պետք չի քաղաքականացնել խնդիրը, որովհետեւ ամեն հայ երեկ տարբեր զգացմունքներ ուներ։ Ծանր էր եւ ծանր էր յուրաքանչյուրիս համար։ Շատ դեպքերում մենք փորձում էինք վերապրել եւ վերաիմաստավորել տեղի ունեցածը, բայց միաժամանակ ուրախ էինք, որովհետեւ մտածում էինք, որ Արցախում շարունակում են հայեր ապրել, Արցախն անկախ է եւ չի գտնվում որեւէ պետության վերահսկողության ներքո։ Բոլորս աշխատելու ենք, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի»,-հավելեց Վլադիմիր Վարդանյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ