«Ուզում եք տպավորություն ստեղծել, թե իշխանությունն ինչ-որ մեկից վախենում է, բայց վստահեցնում եմ, որ այդպես չէ։ Ընդ որում, խոսքը, կներեք, ոչ թե քաղաքական ուժի, այլ ՀՀ իշխանության մասին է»,-խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հարցին, թե ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի գրառումը՝ «մեկ ա մերժելու ենք», եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի գրառումն ինչի՞ մասին են խոսում, իշխանությունը վախեցա՞ծ է «Հայաստան» դաշինքի հավաքներից՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նա նշեց․ «Երկրի ներսում եւ դրսում պետք է հասկանան, որ ՀՀ իշխանությանը կա եւ պինդ է, բայց պայքարում է իր շահերի համար երկրի ներսում եւ դրսում։ Ինչ վերաբերում է առանձին գրառումներին, պարոն Հարությունյանը եւ պարոն Թորոսյանը բաց են քննարկման համար, եւ ձեզ ոչինչ չի խանգարում իրենց հարցնել, թե ինչ են նկատի ունեցել։ Ինչ վերաբերում է մերժելուն, ապա մենք եւ ես մերժում ենք կոռուպցիան, մանիպուլյացիաները եւ ժողովրդի կամքից անկախ վերարտադրվելու փորձերը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ