Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հեռացնել իշխանությունից կարող է միայն ժողովուրդը»․ Վլադիմիր Վարդանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի նպատակների մասին

Մայիս 10,2021 12:50

«Չգիտեմ, թե որքանով է սահմանադրությանը համահունչ հայտարարելը, թե նախընտրական դաշինքը որպես նպատակ ունի ոչ թե գալիք ընտրություններում հաղթելը, այլ օրինական ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությանը հեռացնելը։ Ի վերջո, ամեն ուժի նպատակը պետք է լինի սահմանադրական»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի, «Վերածնվող Հայաստանի» եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքում հնչած հայտարարություններին, թե իրենք հեռացնելու են գործող իշխանությանը։

«Դաշինքի նախաձեռնողները թող սահմանադրականության տեսանկյունից ուսումնասիրեն այդ հայտարարությունները։ Հեռացնել իշխանությունից կարող է միայն ժողովուրդը։ Իշխանության կրողը ժողովուրդն է։ Որեւէ դաշինք չի կարող որպես նպատակ հայտարարել իշխանությանը հեռացնելը։ Եթե որեւէ մեկը այլ կարծիքի է, ասեք։ Որեւէ մեկը չի կարող իշխանության տիրոջ դիրքերից կարծիքներ արտահայտել»,-համոզմունք հայտնեց Վլադիմիր Վարդանյանը։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի պնդմանը, թե ինքը հաղթելու է եւ իր մտքով չի էլ անցել, որ իշխանության հայտ կներկայացնի, Վարդանյանը նշեց․ «Հուսամ՝ քաղաքացու հիշողությունն ամուր է։ Ցավում եմ, որ անգամ ԸՕ փոփոխություններից հետո ոչ թե գաղափարների մասին ենք խոսում, այլ անձանց։ Այդ դաշինքի մեջ այլ սուբյեկտներ էլ կան, օրինակ՝ մեկը մոտ հարյուրամյա պատմություն ունի, ուստի այդ դաշինքը պետք չէ հանգեցնել միայն Ռոբերտ Քոչարյանի անվանը։ Նրա նկրտումները երբեք չեն դադարել։ Վերադարձեք 2008թ․, նման նկրտումները միշտ են եղել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31