Մայիսի 7-ի գիշերը 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ ծառեր են կտրում: Ահազանգով նշված հասցե մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձինք կանաչապատ տարածքում ապօրինի հատել են 4 թեղի, իսկ երբ տարածքի բնակչուհիներից մեկը նախատել էր, ծառ հատողներից մեկը մոտենալով նրան՝ խփել էր ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, և վնասել էր կնոջ բջջային հեռախոսը:
Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարգարյան փողոցի 26 և 34 տարեկան երկու բնակիչ, նշված վայրում վագոն-տնակ տեղադրելու նպատակով, էլեկտրական սղոցով ապօրինի հատել են 4 թեղի, իսկ դիտողություն արած բնակչուհու ձեռքին խփել և հեռախոսը վնասել էր 34-ամյա տղամարդը:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն