Լրահոս
«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է հարկային դաշտի փոփոխություններին «Հանրապետություն» կուսակցությունը թե շրջանառության հարկը, թե հայտարարագրումը համարում է նույն շղթայի մաս։ Այս երկու օրինագծերն էլ, բովանդակությամբ միտված լինելով ստվերի վերացմանը, գործնականում ավելացնում են հարկային բեռը, ճնշում միջին և փոքր բիզնեսին ու լրացուցիչ պարտավորություններ դնում քաղաքացու վրա։ Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ գործազրկությունը 3-4% է, ՀՀ-ում հասնում է 14%-ի: Այս պայմաններում առաջարկվող փոփոխությունները վաղաժամ են և բացասաբար են ազդելու ինչպես բիզնեսի ակտվության, այնպես էլ ստվերի կրճատման վրա։ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ է առաջարկվող օրենքների կիրարկմանը։ Մենք օրենքների խստացման և հարկատեսակների ավելացման փոխարեն առաջարկում ենք հարկատուների քանակի ավելացում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի ֆինանսական և տեխնոլոգիական ներուժի ներգրավմամբ, ՀՀ բնական ռեսուրսների ճիշտ կիրառմամբ, էներգետիկ համակարգի ներդաշնակմամբ և միջին ու փոքր բիզնեսի հարկային բեռի թեթևացմամբ և պարզեցմամբ։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Օրվա լրահոսը

ԱԻՆ-ն անցած շաբաթ գրանցել է 406 դեպք, արձանագրվել է մահվան 5 դեպք

Մայիս 10,2021 11:28

Մայիսի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 144-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի, 2 փլուզման, 3 քարաթափման, 11 ինքնասպանության փորձի դեպք, 63 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 155 կենցաղային կանչ. տուժել է 83 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի:

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ:

Արձանագրվել է թունավորման 5 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 27 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 25 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31