Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալ տարվա համեմատ՝ սննդամթերքի գներն աճել են 8,3%-ով. Ի՞նչը և որքանո՞վ է թանկացել

Մայիս 10,2021 10:58

JAMnews. 2020 թ-ի ապրիլից Հայաստանում կյանքը թանկացել է 6,2%-ով, իսկ ընդամենը մեկ ամսում՝ 2021 թ-ի մարտից հետո, 1,3%-ով։ Այս մասին հաղորդվում է վիճակագրական կոմիտեի զեկույցում։

Ամենաշատն աճել են ձեթի (73,5%-ով) և շաքարի (41%-ով) գները։

Իրավիճակի վրա ինչ-որ չափով ազդելու նպատակով Կենտրոնական բանկը 0,5%-ով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 6%-ի։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը միասնական տոկոսադրույք է, որը Կենտրոնական բանկը կիրառում է առևտրային բանկերին վարկեր տրամադրելիս։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը թանկացման հիմնական պատճառ է համարում գների աճը համաշխարհային շուկայում, իսկ վերաֆինանսավորման նոր տոկոսադրույքը՝ չափազանց բարձր։ Ըստ նրա՝ այդ տոկոսադրույքը բացասաբար է ազդելու տնտեսական աճի վրա։

Ի՞նչը և որքանո՞վ է թանկացել

Անցյալ տարվա համեմատ՝ սննդամթերքի գներն աճել են 8,3%-ով, մյուս ապրանքներինը՝ 8,5%-ով։

Վիճակագրական կոմիտեի զեկույցում ասվում է, որ դրան հիմնականում նպաստել է 5,3-7,8% արժեզրկումը։

Արդյունքում՝

ձուն մեկ տարում թանկացել է 55,7%-ով,

ձեթը՝ 73,5%-ով,

շաքարն ու շաքարավազը՝ 41%-ով։

2020 թ-ի ապրիլի համեմատ՝ բենզինը թանկացել է 31,1%-ով, դիզելային վառելիքը՝ 11,1%-ով։

Եվ միայն ալյուրի և հացի գներն են իջել 0,2%-ով։

Էկոնոմիկայի նախարարության դիրքորոշումը

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ էկոնոմիկայի նախարարությունում «լրջորեն անհանգստացած են» գների աճով, սակայն աժեզրկման և գների աճի հարցերը Կենտրոնական բանկի իրավասության տակ են։

«Այնուամենայնիվ, մենք սերտորեն համագործակցում ենք Կենտրոնական բանկի հետ, որպեսզի արժեզրկումը զսպվի ոչ միայն դրամավարկային քաղաքականության գործիքների, այլև տնտեսական միջոցառումների միջոցով։ Մենք չենք պատրաստվում ձեռքերը ծալած նստել և ձգտում ենք արժեզրկումը զսպել պրոակտիվ միջոցներով»,- նշել է նախարարը։

Բացի այդ, նախարարի կարծիքով, արժեզրկումը Հայաստանում այնքան բարձր չէ՝ աշխարհի մյուս երկրների համեմատ։

Կենտրոնական բանկի պարզաբանումները

Կենտրոնական բանկը գների աճը զսպելու համար բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այդ մասին վերջերս հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը ձգտում է սպառողներին փոխանցել գլխավոր ազդակը․ կարճաժամկետ հեռանկարում կարող է գների որոշակի աճ գրանցվել։

Համաշխարհային շուկայում մարտին սննդամթերքի գների որոշակի կայունացումից հետո կրկին գնաճ է նկատվում։ Իսկ Հայաստանը՝ որպես ներկրող երկիր, չի կարող խուսափել դրանից։

«Համաշխարհային շուկայում նկատվում է նավթի գների մոտ 80 տոկոս աճ, շաքարի գների 40 տոկոս աճ։ Մենք՝ որպես փոքր ներկրող երկիր, չենք կարող անտեսել այս գները։ Այլ կերպ ասած, մենք չունենք հայրենական արտադրություն, որն ուղղված է բացառապես ներքին սպառողի պահանջարկի բավարարմանը։ Այդ պատճառով էլ մենք՝ որպես ներկրող երկիր, ներկրում ենք նաև գնաճը», — հայտարարել է ԿԲ նախագահը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31