Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը
Ուղիղ 29 տարի առաջ՝ այս օրը, երբ Շուշին արդեն ազատագրված էր, հակառակորդը հարձակման անցավ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի ուղղությամբ: Մարտական գործողությունների սկզբում, ունենալով մարդկային և տեխնիկական նշանակալի գերազանցություն, թշնամին հասավ որոշակի հաջողության: Դեռևս մարտերն ընթացքի մեջ էին, երբ ադրբեջանական քարոզչամիջոցները շտապեցին ի լուր աշխարհի տարածել, որ իրենց զորքերը վերահսկողության տակ են վերցրել Սառնաղբյուրն ու հարակից Արանզամի, Դահրազ և Նախիջևանիկ գյուղերը: Այնինչ, օրվա վերջում պարզ դարձավ, որ թեժ մարտերից հետո, հակառակորդը դուրս է շպրտվել նշված բնակավայրերից:
Նույն օրը Մարտունու շրջանում տեղակայված թշնամական Կուրոպատկինո ռազմահենակետից և Ֆիզուլու շրջանից զանգվածային հրթիռահրետակոծության ենթարկվեց Մարտունի քաղաքն ու շրջակայքը, իսկ մեկ օր անց՝ զրահատեխնիկայի և մեծաքանակ հետևակի ներգրավմամբ, ադրբեջանական զինուժը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի պաշտպանական դիրքերի վրա:
Շնորհիվ ինքնապաշտպանության ուժերի վճռական գործողությունների և քաղաքացիական բնակչության դրսևորած անկոտրում կամքի Արցախի սահմանները մնացին անառիկ…
Կարդացեք նաև
29 տարի անց՝ այս օրն իրավիճակը լրիվությամբ այլ է…
Հիշենք անցյալը և նորեն մեր մեջ վերագտնենք ազգային արժանապատվությունն անխոցելի պահող ուժն ու վճռականությունը… Իսկ դա մեր ժողովուրդը կարող է անել…