Ադրբեջանի իշխանությունները գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհի շինարարության համար, Sputnik Արմենիային ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Նրանք Հադրութից ճանապարհ են կառուցում Քարին Տակով և այնտեղից՝ Շուշի։ Մեծ ճանապարհ են կառուցում, 40 մետր լայնությամբ»,-ասաց նա։
Նրա խոսքով, շինարարության ընթացքում ադրբեջանցիները քանդում են գերեզմանաքարերը և օգտագործում դրանք ճանապարհի շինարարության համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում