Արցախի հերոս Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան գրառումը
Երկրորդ օրն է՝ ՀՀ և ԱՀ վերջին 30 տարվա պետական, քաղաքական և ռազմական գործիչները, մեկը մյուսին գերազանցելով, լեզվախաղի և բառախաղի միջոցով ուղերձներ են հղում` նվիրված մեր կորսված հաղթանակի խորհրդանիշ Շուշիի երբեմնի ազատագրման օրվան։
Բոլորն անխտիր իրենց մեղքը (ոմանց դեպքում մահացու) և պատասխանատվությունն ունեն ա՛յն իրավիճակի առաջացմանը, որը ծնեց այս կորուստն ու ցավը․․․ այդ թվում՝ և ես, ու ճիշտ կլիներ, որ կամ լռեին, կամ, լավագույն դեպքում, կարճ ու կոնկրետ ասեին՝ «Ներեցե՛ք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի…»։