Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին Մարտակերտի շրջանի Կիչան համայնքում մասնակցել է 2020թ. պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկ Արմեն Բաղդասարյանի հիշատակին կանգնեցված խաչքարի օծման արարողությանը։
Նախագահը զոհվածի հարազատներին է փոխանցել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը, որը հետմահու տրվել է «Կորնետ» հակատանկային համալիրի օպերատոր Արմեն Բաղդասարյանին՝ ցուցաբերած արիության ու դիպուկ խոցումների համար։ Ա. Հարությունյանն իր խոսքում ընդգծել է, որ մեր քրտնաջան աշխատանքով պարտավոր ենք շարունակել զոհված տղաների պայքարը՝ հասնելու համար մեր համազգային նպատակներին:
ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈԻԹՅՈՒՆ