Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ հեղափոխական դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների համագործակցությանը նվիրված միջոցառումից հետո «Հայաստան» դաշինքի անդամները պատասխանեցին լրագրողների հարցերին։
Անդրադառնալով նախագահների միասնական պայքարին՝ Ռոբերտ Քոչարյանը ասաց․ «Ես առաջարկում եմ և՛ առաջին, և՛ երրորդ նախագահին միասնական պայքարել այս իշխանության դեմ, պայքարել ամեն օր»։
Նա նշեց, որ եթե նրանք մտադրված են պայքարել, ապա հաջողության են հասնելու․ «Սա բոլորի հաջողությունը կլինի։ Միասնական դաշինք ձևավորել-չձևավորելը ուղղակի այդ պայքարի տեխնիկաներից մեկն է։ Ես որոշել եմ ընտրությունների գնալ այս ձևաչափով (նկատի ունի՝ «Հայաստան» դաշինքը, խմբ.)։ Միայն կողջունեմ, եթե իրենք ամբողջությամբ, ամբողջ թափով մտնեն պայքարի մեջ։ Եվ այս պայքարը ունի երկու բաղադրիչ, մեկը՝ պայքար այս կործանարար իշխանության դեմ, և մյուսը՝ այո՛, պայքար նաև իշխանության համար։ Կարելի է պայքարել առաջին բաղադրիչով, չպայքարել երկրորդով։ Բայց նա, ով չի պայքարում առաջին բաղադրիչով, ուղղակի դասալիքություն է ցուցադրում։ Սա եմ համարում երկրի շահին ծառայելը»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ