Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։
Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Նշանակալի այս օրը մենք խոր հարգանքով ենք հիշում մեր ընդհանուր հերոսներին, ովքեր ուս ուսի խիզախորեն մարտնչում էին ռազմաճակատում և անձնուրաց աշխատում թիկունքում՝ հանուն ապագա սերունդների երջանիկ կյանքի և ամբողջ մարդկության ազատության: Համոզված եմ, որ մեր նախնիների մեծագույն խիզախության և սխրանքի մասին հավերժ հիշողությունը հետագայում ևս ամուր հիմք կծառայի մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների և համակողմանի համագործակցության ամրապնդման համար»:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ