Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում մասնավորապես նշվում է. «Այս սուրբ օրը մենք հպարտության և երախտիքի հատուկ զգացումով ենք նշում մեր պապերի և հայրերի անգնահատելի սխրանքը։ Նրանք ռազմաճակատում և թիկունքում անձնվիրաբար հաղթանակ են կերտել հանուն ապագա սերունդների: Վստահ եմ, որ անխախտ բարեկամության, եղբայրության և փոխօգնության ավանդույթները հետագայում ևս ամուր հիմք կծառայեն Ղազախստանի և Հայաստանի միջև բազմակողմ համագործակցության ամրապնդման համար»:
Նուրսուլթան Նազարբաևի ուղերձում մասնավորապես ասվում է․ «Ուրախ եմ, որ Մեծ հաղթանակը միավորում է մեր ժողովուրդներին և Ղազախստանի և Հայաստանի միջև համատեղ պատմությամբ ամրապնդված բարեկամության վառ խորհրդանիշ է: Անկեղծ երախտագիտությունս եմ հայտնում Հայաստանի պատերազմի վետերաններին ու թիկունքի աշխատավորներին և խնդրում նրանց փոխանցել քաջառողջության և բարօրության ջերմ մաղթանքներս»:
Կարդացեք նաև
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ