Տավուշի մարզի Հաղարծին գյուղի Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների եւ արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում հանդիպեցին 100-ամյա Գվիդիոն Հախվերդյանն ու 1-ամյա Ալինա Թամրազյանը։
Լուսանկարի պատմությունը փոքրիկ Ալինան կիմանա մեծանալուն պես՝ իր հարազատներից, կարդալով նաեւ հայ ժողովրդի հերոսական պայքարի մասին՝ թե՛ Հայրենական մեծ, եւ թե՛ արցախյան պատերազմներում։ Մայիսի 9-ը Հաղթանակի ու խոնարհումի օր է, ու մեկդարյա կենսագրություն ունեցող Գվիդիոն պապն ու 1 տարեկան Ալինան միասին խոնարհվեցին բոլոր զոհերի առաջ՝ մեկ անգամ եւս ապացուցում է, որ հայ ազգը հարատեւ է։
Ի դեպ, Ալինայի հայրը՝ Ներսես Թամրազյանը պայմանագրային զինծառայող է, իսկ Գվիդիոն Հախվերդյանը Հաղարծին գյուղի Հայրենական մեծ պատերազմի միակ վետերանն է, որը, ըստ համագյուղացիների՝ աշխույժ մարդ է ու տա Աստված, որ դեռ երկար ապրի։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ