Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում ոստիկանությանը և հատկապես վարչապետի պաշտոնակատարի մամլո խոսնակին մնալ իրենց լիազորությունների սահմաններում. «Մեդիա պաշտպան»

Մայիս 09,2021 14:31

Մայիսի 9-ին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիկնապահները և ոստիկանությունը խոչընդոտել են Armnews-ի և News.am-ի լրագրողների և օպերատորի ազատ տեղաշարժն ու մասնագիտական աշխատանքը։

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են խոչընդոտում իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը և ինչո՞ւ այլ լրագրողներին թույլ է տրվել մոտենալ վարչապետի ժ/պ-ին, շրջել նրա հետ, ոստիկանակությունից պատասխանեցին, որ չեն խոչընդոտում, այլ ժամանակավորապես սահմանափակում են, իսկ մյուս լրագրողները Եռաբլուրում լուսաբանման համար թույլտվություն են ստացել։

Նշենք նաև, որ մինչ այդ Armnews-ի լրագրող Անի Գևորգյանը փորձեց մոտենալ Նիկոլ Փաշինյանին և հարց ուղել, որից հետո թիկնապահները և ժ/պ-ի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը քաշեցին լրագրողի ձեռքը, փակեցին նրա ճանապարհը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը անընդունելի է համարում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, Սահմանադրությամբ սահմանված ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարումը։

Կոչ ենք անում ոստիկանությանը և հատկապես վարչապետի պաշտոնակատարի մամլո խոսնակին մնալ իրենց լիազորությունների սահմաններում, չխափանել լրագրողների մասնագիտական աշխատանքը։

«ՄԵԴԻԱ ՊԱՇՏՊԱՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31