Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Արցախին սատարելու համար՝ հատկապես բարձր գնահատելով նրա գործուն աջակցությունը պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին կեցության պայմաններով և սննդով ապահովելու հարցում։
Հանդիպմանը քննարկվել է Արցախում սոցիալ-տնտեսական և հումանիտար ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև զարգացման նոր հնարավորություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ