Սոֆիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում Հայաստանի հավաքականն իր օլիմպիական հավաքածուն լրացրեց եւս երկու ուղեգրով:
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճեցին 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը եւ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար պահանջվում էր առնվազն մտնել եզրափակիչ, ինչն էլ մեր մարզիկներն արեցին:
Այսպիսով, Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում Հայաստանն ընդհանուր առմամբ կունենա վեց ըմբիշ, չորսը՝ հունահռոմեական ոճում. 60 կգ՝ Արմեն Մելիքյան, 67 կգ՝ Կարեն Ասլանյան, 77 կգ՝ Կարապետ Չալյան, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան, եւ երկուսը ազատ ոճում՝ 57 կգ՝ Արսեն Հարությունյան եւ 65 կգ՝ Վազգեն Թեւանյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ