Սոֆիայում հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը եւս երկու վարկանիշ նվաճեց: Այս անգամ ուղեգիր նվաճեցին 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը եւ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որոնք ինչպեսեւ պահանջվում էր, համաշխարհային այս վարկանիշային մրցաշարում մտան եզրափակիչ:
Այսպիսով, Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն ընդհանուր առմամբ վեց ըմբիշներ՝ 4 հունահռոմեական եւ 2 ազատ ոճին: Նրանք են.
Հունահռոմեական ոճ. 60 կգ՝ Արմեն Մելիքյան, 67 կգ՝ Կարեն Ասլանյան, 77 կգ՝ Կարապետ Չալյան, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան:
Ազատ ոճ. 57 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ