Քիչ առաջ գաղտնալսված ձայնագրություն տարածվեց համացանցում, որ իբրև թե դատավոր Արմեն Բեկթաշյանը ինչ-որ մեկի հետ զրույցում պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը իրեն իբրև թե ցուցումներ տալիս քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի` Ալավերդցի Վահագնի գործով, որ նրան բաց թողնեն:
Hraparak.am-ի հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ լսել է ձայնագրությունը, ձայնը նմանեցնում է Արմեն Բեկթաշյանին, բայց չի կարող վստահ ասել, որ հենց ինքն է:
«Էնքան անուն է տալիս ձայնագրության մեջ, այդ թվում` իմ անունը, որ երևի պետք է մեկնաբանի էն մարդը, ով որ խոսում է, իսկ ով է խոսում, ես վստահ չեմ»,-ասաց Վարդազարյանը:
-Բայց Ձեր անունն է տալիս, պարոն Վարդազարյան, և ասում է, որ Դուք զանգել իրեն միջնորդում էիք, որ Վահագն Ալավերդյանին ազատ արձակի, քանի որ կսպանեն իրեն բերդում:
Կարդացեք նաև
-Ես չեմ հասկանում` ինչ է խոսում, չեմ հասկանում` ում մասին է խոսում, ինչու է խոսում, և, միանշանակ, ձայնագրությունը մոնտաժ արած է, դրա համար մտքի թելը չի բռնվում:
-Պարոն Վարդազարյան, չե՞ք կարծում, որ երբ Ձեր դեմ քրեական հետապնդում սկսեցին, ուրեմն ինչ-որ օպերատիվ տվյալներ ունեին, ձայնագրություն ունեին:
-Չեմ կարող էս պահին մեկնաբանել, բայց էդ ձայնագրությունը չեմ կարող ասել` օրինակա՞ն ձայնագրություն է, ո՞վ է ձայնագրել, ինչի՞ համար է ձայնագրել… Ես հասկանում եմ, որ սա մեկ տարի առաջվա ձայնագրություն է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում