Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից մայիսի 8-ին պետական պաշտոնյաների, զինվորականների ու հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ այդ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է ոգեկոչման կարգ, կայացել է ժամերգություն, որից հետո եկեղեցու զանգերի ղողանջների ներքո մեկնարկել է խաչերթը՝ առաջնորդությամբ հատուկ այդ առթիվ Արցախ բերված հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի, որը տանում էին զինվորականները:
Խաչերթին են միացել նաև արցախցի ուսանողներ և պատանիներ՝ Արցախյան պատերազմում նահատակված հայ զինվորներին իրենց երախտագիտությունը արտահայտող պաստառներով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում