Սիրտ է պետք Եռաբլուրում դիմանալու համար:
«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ գործադիր տնօրեն Մարգարիտա Քարամյանը Եռաբլուրում ցույց տվեց իրար կողքի երեք շիրիմ: Մի ամբողջ ընտանիքի. hոր՝ Գարեգին Ղարայանի եւ երկու որդիների՝ Դավիթ եւ Վազգեն Ղարայանների:
«Նրանք Հադրութի Ուխտաձորի ենթաշրջանի Քյուրաթաղ գյուղից են: Հայրը եւ որդիներից մեկը պայմանագրային զինծառայող էին, մյուս որդին՝ ժամկետային զինծառայող: Այս պատերազմում երեքն էլ զոհվել են նույն տեղում, ըստ երեւույթին՝ նույն օրը: Սակայն աճյունները տարբեր ժամանակներում են դուրս բերվել: Սարսափելի է»,-իր համերկրացիների մասին պատմեց Մարգարիտա Քարամյանը: