Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը
Արյունալի վայրագություններ Քաբուլում և Երուսաղեմում․ դատապարտում եմ։
Այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օրիորդաց դպրոցի պայթյունի հետևանքով մոտ 30 աշակերտուհի զոհվել և 70 հոգի վիրավորվել են։ Երկրի ծայրահեղականները կանանց ուսում ստանալուն դեմ են։ Իսրայելի ոստիկանությունը ևս իսլամական Էյդ Ալ Ֆեթրի նախօրյակին Երուսաղեմի արևելյան հատվածում հարձակվել է աղոթարարների վրա։ Վիրավորվել են ավելի քան 200 պաղեստինցի և 17 ոստիկան։
Մեր պետական այրերին և Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքի պաշտպաններին առաջարկում եմ դատապարտել այս վայրագությունները։