Պատանի շախմատիստների հետ հանդիպման ավարտին երեխաները հայկական շախմատի լեգենդ Լեւոն Արոնյանին բազմաթիվ ու բազմաբնույթ հարցեր տվեցին:
Մի երեխա հետաքրքրվեց, թե Արոնյանը իրեն դասո՞ւմ է շախմատի պատմության ընթացքում 10 լավագույն գրոսմայստերների շարքին: Արոնյանը մի պահ անակնկալի եկավ, սակայն մի փոքր մտածելով պատասխանեց. «Լավագույն տասնյակում ես ինձ առայժմ չեմ դասում, բայց հաստատ TOP 20-ում տեսնում եմ: Ուզում եմ եւ պիտի շատ աշխատեմ, որպեսզի հայտնվեմ շախմատի պատմության 10 լավագույնների ցուցակում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ