Ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, Հայաստանի դյուցազնագրքի ռեկորդակիր, վանաձորցի Զորիկ Պողոսյանը որոշել էր դառնալ Գինեսի գրքի ռեկորդակիր: Այսօր վերջինս 205 կիլոգրամանոց ծանրաձողը կքանիստ վիճակում պահելով 15 վայրկյան, սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ՝ գրանցվելով գինեսի գրքում:
Րոպեներ անց հանձնաժողովի որոշմամբ Զորիկը կրկնեց վարժությունը՝ այս անգամ ծանրաձողի քաշը դարձնելով 210 կգ: Մարզիկը գերազանցեց իր իսկ սահմանած ռեկորդը. «Այս պահին աշխարհի մասշտաբով իմ ռեկորդն անգերազանցելի է: Սրանից հետո փորձելու եմ նույն վարժությունը կատարել 215 կամ 220 կգ-ով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գինեսի գրքի ռեկորդակիրը:
ԼՄՓՎ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարը նոր ռեկորդը նվիրեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին, իր ընկեր Սեւակ Սերոբյանի եւ իր սան Մհեր Քոչինյանի գլխավորությամբ. «Հայը միշտ անկոտրում է, մենք եղել ենք ու պիտի լինենք: Միասին մի ընտանիքի նման, այսպես ասած՝ մեկ բանակ, մեկ բռունցք:
Կարդացեք նաև
Մի պայծառ օր էլ մենք ենք ունենալու շատ հաղթանակներ, ներկա պահին մեզ հաղթանակներ շատ են պետք»,- ասում է Զորիկն ու շեշտում, որ ռեկորդ սահմանելու վայրը պատահական չի ընտրվել՝ Զորավար Անդրանիկի արձանի մոտ, եւ հենց այստեղ էլ խոստանում է նոր ռեկորդներ սահմանել:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ