«Երազանք» հիմնադրամի հիմնադիրների և Արցախի Մարտունու համայնքի ներկայացուցիչների ջանքերով մայիսի 9-ին Մարտունի քաղաքում վերաբացվում է դեռևս 2019 թվականին կառուցված «Ավագյան արենա» մարզադաշտը, որը հրետակոծվել էր պատերազմի ընթացքում:
Մարզադաշտի վերաբացման կապակցությամբ տեղի կունենա ֆուտբոլային ընկերական խաղ, որը կնվիրվի հայ ազգի հաղթանակներին և մեր հաղթանակները կերտած հերոսներին։
«ԵՐԱԶԱՆՔ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ