Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է:
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 2021թ ․ համաշխարհային օրվա կարգախոսն է #մենքանկասելիենք, որովհետև աշխարհն առավել ապահով և խաղաղ դարձնելու մեր միասնական նվիրումը կանգնեցնել հնարավոր չէ։ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կամավորներն ու անձնակազմը համոզված են, որ աշխարհը փոխելու ներուժը մարդկանց ու համայնքների մեջ է։ Նրանք աշխատում են ամեն օր՝ համոզվելու համար, որ համայնքներն ունեն իրենց պաշտպանելու գիտելիքներ և միջոցներ, նվազեցնելու ռիսկերը և ապրելու ապահով ու արժանապատիվ:
Կարևոր թվեր
Աշխարհում 636 մարդուց 1-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կամավոր է:
Կարդացեք նաև
2020 թ․ 650.5 միլիոն մարդ կամ յուրաքանչյուր 12 մարդուց 1-ը աջակցություն է ստացել առողջության և հիգիենայի կանոնների խթանման աշխատանքների արդյունքում։
106.2 միլիոն մարդու կամ յուրաքանչյուր 72 մարդուց 1-ի համար հասանելի ենք դարձրել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները:
79.5 միլիոն մարդ կամ յուրաքանչյուր 97 մարդուց 1-ը ստացել է սնունդ և բնաիրային օգնություն:
Ներկայիս համաշխարհային մարտահրավերների ծավալները երբեմն կարող են ճնշող թվալ: Սակայն համավարակի, հակամարտության, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված արտակարգ իրավիճակների և աղետների ու ռեսուրսների սղության ռիսկերին առերեսվող համայնքների համար ևս հույս կա։ Այդ հույսը ձևավորվում է աշխարհի մեծ ու փոքր համայնքներում՝ մի մարդու կողմից մյուսի հանդեպ արվող անհամար բարի գործերի շնորհիվ:
Այնտեղ, որտեղ ճգնաժամ կա, ներկա է նաև Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի կամավորը՝ պատրաստ աջակցելու տուժածներին և հավաստիանալու, որ նրանք արագորեն վերականգնվում են, կարող են լինել ավելի դիմակայուն և ապրել արժանապատվորեն։Նրանց նվիրումը երբեք չի սասանվում, նրանց կարեկցանքը սահմաններ չունի:
Համավարակը չի կանգնեցրել մյուս աղետներն ու ճգնաժամերը: Բազմաթիվ մարտահրավերներ լուծման են սպասում, և աշխարհով մեկ շատ համայնքներ վտանգված են: Բարության և աջակցության յուրաքանչյուր դրսևորում նշանակալի է՝ անկախ դրա չափից: Որպես աշխարհի ամենամեծ մարդասիրական ցանց՝ կարող ենք փաստել, որ այս անհատական գործողությունները, ստանալով հավաքական բնույթ, ունենում են գլոբալ ազդեցություն։
Այսօր՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրվա առթիվ շնորհակալություն ենք հայտնում 14 միլիոն մեր կամավորներին, որոնք իրենց ժամանակն ու հմտությունները չեն խնայում իրենց համայնքն ավելի ապահով, ավելի դիմակայուն ու ավելի ներառական դարձնելու համար:
Սա մարդասիրության ուժն է, և #մենքանկասելիենք։
Շարժման բաղկացուցիչներն են․ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 192 Ազգային ընկերությունները՝ 160 000 տեղական մասնաճյուղերով և շուրջ 14 միլիոն կամավորներով, ԿԽՄԿ-ն և ԿԽՄՖ-ն։
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման բաղկացուցիչները Հայաստանում․
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ