Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս վերլուծաբան «Արցախի կարգավիճակի հարցն այսօր կանխորոշում է ԵԱՀԿ ՄԽ ճակատագիրը»․ «Ժողովուրդ»

Մայիս 08,2021 10:55

Երեկ ռուսական «Կոմերսանտ»-ում ծավալուն հոդված էր հրապարակվել «Երեւանի ցավը Բաքվում չի անցնում. Հայաստանի գերիներին վերադարձնելու Ադրբեջանի դժկամությունը բարդացնում է նույնիսկ Մոսկվայի կյանքը» վերնագրով:

Հոդվածում ծավալուն անդրադարձ է առկա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երեւան կատարած այցին եւ տեղի ունեցած հանդիպումներին: Հոդվածը որոշ մանրամասներ է հայտնում բանակցություններից եւ նախանշում այն օրակարգը, որը լինելու է մի քանի օրից Բաքվում կայանալիք ռուս-ադրբեջանական բանակցություններին:

Մասնավորապես, բավականին ծավալուն անդրադարձ կա Բաքվում պահվող հայ գերիների մասով։ Թերթի աղբյուրների խոսքով՝ Ադրբեջանը փորձում է գերիների ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ։ Որպես կանոն, դրանք վերաբերում են տարածքային հարցերին։ Այսպես, «Կոմերսանտի» իրազեկ զրուցակիցը պատմել է, որ ադրբեջանական կողմը հարց է դրել իր վերահսկողության տակ հանձնել Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը, որն այժմ վերահսկվում է ռուս խաղաղապահների եւ հայ զինվորականների կողմից:

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տարօրինակ համարեց իրավիճակը, քանի որ կա կարգավորման գործընթաց Ռուսաստանի հովանու ներքո: Սակայն, նրա կարծիքով, անցել է այն փուլը, երբ համանախագահներն այս գոտում աշխատում էին աշխարհաքաղաքականությունից անկախ:

«Սա այն փուլն է, երբ հակամարտության վրա մեծ ազդեցություն է ունենում ՌԴ-Արեւմուտք հարաբերությունների ներկայիս վիճակը: Առաջիկայում եւս կասկածի տակ է դնում ԵԱՀԿ ՄԽ մի փոքր արդյունավետ գործունեությունը, նույնիսկ համանախագահների աշխատանքի վերսկսումը, քանի որ հասկանալի չէ՝ ինչի շուրջ են խոսելու: Բայց այստեղ ուզում եմ նշել, որ պաշտոնապես համանախագահներն այս փուլում դեմ չեն խոսել հումանիտար հարցերից միմիայն եւ առաջին պլան կարգավիճակի հարցը չեն բերում: Այն ժամանակ առ ժամանակ շրջանառում են արեւմտյան որոշ պաշտոնյաներ՝ հասկացնելով, որ սա դառնալու է օրակարգային թեմա: Կարծում եմ՝ չկորցնելու համար այս ձեւաչափը, հասկանալով իրավիճակը, ԵԱՀԿ ՄԽ-ն կսկսի աշխատանքը մարդասիրական հարցերից, իսկ հետո կսկսեն քննարկվել ամենախնդրահարույց հարցերը: Ինչպես տեսնում ենք, վերջին հայտարարությունները գերիների եւ ականազերծման մասին են: Այսինքն՝ կարգավիճակի հարցն այսօր կանխորոշում է ԵԱՀԿ ՄԽ ճակատագիրը», – նշեց նա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31