Երեկ համացանցում տարածվեց ԱՄՆ-ում գտնվող ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի լուսանկարը, որում նա զինվորական շորերով է եւ հրացանով զինված: Մենք կապվեցինք ՊՆ նախկին ներկայացուցչի հետ: Նա ասաց, որ զենքն ամերիկյան է, կոչվում է AR-15:
– Զենք կրելու իրավունք ունե՞ք։
– Դա կրելու հարց չէ, այնպես չէ, որ ամեն օր վրաս է այս զենքը: Գնացել եմ կրակելու, ուղղակի: Հաճախակի եմ գնում կրակելու:
– Գիրքդ վաճառվո՞ւմ է: Մարդիկ ասում են՝ ի՞նչ պետք է գրած լինես, որ գրքի գինը 100 դոլար լինի: Ի՞նչ եք գրել գրքում 44-օրյա պատերազմի մասին:
Կարդացեք նաև
– Գրքի մասով ծիծաղելի է, ի՞նչ ասեմ: Այդ գիրքը, նախ, տեղի ունեցած պատերազմի մասին չէ, այլ տեղի ունենալիք պատերազմի մասին էր: Ուզում եմ ասել՝ գիրքը գրվել է պատերազմից առաջ: Այդ գրքի վրա աշխատել եմ 10 տարի: Մասնագիտական գիրք է: Այդպես ասողը թող մի հատ պրոֆեսիոնալ, մասնագիտական գիրք գրի կամ գնա խանութ, ցանկացած ոլորտից մասնագիտական 1000 էջանոց գիրք գնի ու տեսնի, թե ինչ արժե: Ինչ մնում է 50 հազարին՝ ես 50 հազար չեմ դրել գինը, 30 հազար եմ դրել:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում