Լսե՞լ եք, մարդիկ փողոցային հարցումների ժամանակ հեռուստախցիկի առաջ ասում են՝ «ավելի լավ է՝ մեռնեմ, քան կորոնավիրուսի դեմ պատվաստվեմ»:
Փորձենք տրամաբանական վերլուծության ենթարկել այդ բանաձեւը: Ստացվում է, որ կա մահից ավելի վատ բան, եւ այդ բանը… մահից խուսափելու հնարավորությունն է: Բայց պատվաստվելու մոլի թշնամիները դա որպես հնարավորություն չեն դիտարկում. նրանք տեսնում են ինչ-որ «մութ ուժերի» դավադրություն, որն ուղղված է մարդկության եւ, մասնավորապես, հայ ազգի դեմ, եւ այդ դավադրության զոհ դառնալն ավելի վատ է, քան մահանալը:
Ճիշտն ասած, չէի պատկերացնում, որ 21-րդ դարում մարդիկ կարող են ապրել նույնատիպ նախապաշարումներով, որոնք ունեին մի քանի տասնյակ հազար տարի առաջ ապրող մեր հեռավոր նախապապերը:
Բայց դա իրողություն է, եւ նույն «տրամաբանությունը» շատերի մոտ գործում է նաեւ «քաղաքական» ընտրության դեպքում: «Ավելի լավ է՝ սաղ Հայաստանը Թուրքիա դառնա, քան Քոչարյանը վերադառնա»: Կամ հակառակը՝ «…քան Փաշինյանը մնա»: Այսինքն՝ մարդիկ համաձայն են, որ իրենց պետությունը վերանա, մահանա, միայն թե երկրի ղեկավարի պաշտոնը չզբաղեցնի իրենց ատելի գործիչը: Ատելություն, որը հիմնված է նույն քարանձավային վախերի վրա:
Կարդացեք նաև
Երբ ես կանխատեսում եմ, որ առաջիկա ընտրություններում հիմնական մրցակցությունը ծավալվելու է Փաշինյանի եւ Քոչարյանի միջեւ, դա ամենեւին չի նշանակում, որ նման իրավիճակն ինձ դուր է գալիս, կամ՝ որ ես, որպես քաղաքացի, պատրաստվում եմ նրանցից մեկին ձայն տալ:
Դա նշանակում է այլ բան. մեր ընտրազանգվածի մեծ մասը բաղկացած է վերը նկարագրված մտածելակերպն ունեցող «քարանձավային» մարդկանցից: (Իհարկե, նրանք մեղք չունեն՝ այդ որակները «կերտվել» են վերջին 30 տարվա ընթացքում): Ընդ որում, իրավիճակը պետք է որ առավել ցավալի լինի ներկայիս վարչապետի համար, եթե նա իրականությունն ադեկվատ ընկալեր. 2018 թվականին նա ունեցել է որակյալ էլեկտորատ՝ առաջին հերթին՝ հավատով լցված, կայացած, խելացի երիտասարդներ:
Այդ մարդկանց աջակցությունը իշխանությունը կորցրեց եւ, կարծում եմ, ոչ միայն պատերազմում կրած պարտության պատճառով՝ նրանք չզգացին փոփոխություններ քաղաքական, տնտեսական, հոգեւոր կյանքում: Հասարակության այդ սեգմենտը, բնականաբար, ձայն չի տա նաեւ Քոչարյանին՝ ընդհանրապես, այդ մարդկանց մասնակցությունն ընտրություններին ինձ կասկածելի է թվում:
Մնացին երկու կողմից «քարանձավային» մարդիկ՝ իրենց «չմշակված» բնազդներով, նախապաշարումներով, ապոկալիպտիկ վախերով: Նրանք մտածում են «այլընտրանքային ձեւով» մահանալու, ոչ թե ապրելու մասին: Սա է ամբողջ խնդիրը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մեզ շրջապատող աշխարհի բարքերն են քարանձավային, սովետի քանդվելուց հետո մտածում էինք մտնում ենք քաղաքակիրթ աշխարհ, մեր պահանջը արդար է, հեսա ՄԱԿին կդիմենք ու նրանք անպայման մեր օգտին կլուծեն խնդիրը.. Ու լիքը նման բաներ ու մինչ օրս, ե՞րբ մենք պետք է քաղաքականապես հասունանանք, չի կարելի հինավուրց ազգը լինի երեխայի նման միայն սպառող՝ ուրիշների քաղաքականության սպառող եւ չի ուզում հասունանալ եւ արարի քաղաքականություն: Հասուն ազգը դա քաղաքացիներից բաղկացած բանակն է իր խիստ ու արդար օրենքներով, եթե ես կուսակցւություն ստեղծեի իշխանության գալու համար, կուսակցության անունը հենց քաղաքացիական բանակ կդնեի եւ իմ կուսակցությունը կլիներ այն լաբորատորիան, որտեղ կուսակցականնեը կաշխատեին որպես լաբորատոր մկնիկներ, որոնց վրա կմշակվեին եւ կգործակվեին զուտ բանակային բարքերը եւ իշխանության գալուց լավագույն արդյունքներն արդեն կօգտագործվեին ժողովրդին ազգ դաստիարակելու ու ուսուցանելու համար, իսկ կուսակցության կառուցվածքը կլիներ ապագա պետության կառուցվածքը: Սա բնական է ցանցային պետությանն է վերաբերում, որը պետք է մեր բնօրրան հայ պետության համար դառնա լավագույն օրինակ, որ բոլորս վերադառնանք մեր բնօրրանը: Լաբորատոր մկնիկներ բոլոր երկրների, միացե՛ք:
Եթե փորձենք իրոք տրամաբանական վերլուծության ենթարկել Փաշինյանի եւ Քոչարյանի միջեւ հավասարության նշան դնելը, նրանց ընտրողներին միատեսակ «քարանձավային» մտածելակերպ վերագրելը, ապա պարզ կդառնա, որ դա ընդամենը մի պարզունակ հնարք է՝ ուղղված երկրորդ նախագահի դեմ եւ, հետեւաբար, ի սատարումն նիկոլչիբեյի վերարտադրության: Այս նույն գծի մեջ շատերն են իրենց բախտը փորձում գտնել (լուսավոր-դասականներից սկսած մինչ տարատեսակ «երրորդ» ու ծռա-թուրքամետ բեւեռներ), բայց հիմնական դերակատարումը վերջերս իր վրա է վերձրել ԼՏՊ-ն իր «ազգային համաձայնության» նախաձեռնությամբ:
Եւ ԼՏՊ-ն, եւ «արեւմտամետները» (իրականում՝ թուրքամետները) Նիկոլի կեղծ քննադատների շարքում են: «Ազգակործան պատուհասի» եւ իր ուսուցչի միջեւ էական տարբերություն չի եղել եւ չկա: Երկուսն էլ նույն պարտվողականության քարոզիչներ են, ուղղակի անձնապես իրար տանել չեն կարողանում՝ ինչ-որ պահից սկսած: Կարելի է ասել նույնիսկ, որ նիկոլը ԼՏՊ-ի ազգակործան, ստախոս ու փնթի տեսակն է: Այս իմաստով բոլորովին էլ պատահական չէ, որ նիկոլչբեյի ուսապարկերի զգալի մասը ՀԱԿ-ի ակտիվիստ է եղել եւ հենց հիմա էլ ՀԱԿ-ն է նիկոլական կադրերի համալրման հիմնական աղբյուրը (Ջհանգիրյան, Իգիթյան, Կարապետյան եւ այլք)…
ԼՏՊ-ի «ազգային համաձայնության» նախաձեռնությունից ես նիկոլիզմի հոտ եմ առնում. առերեւույթ քննադատելով «ազգակործան պատուհասի» գործունեությունը՝ միաժամանակ «տակից» նպաստել նրա վերարտադրությանը: Պարզից էլ պարզ է, որ ԼՏՊ-ՌՔ-ՍՍ ազգակործան «դաշինքը» լոկ փոշիացնելու է նրանց բոլորի ձայները ու մեծացնելու իր փնթի հոգեզավակի վերարտադրության հավանականությունը: Մոտավորապես նույն ոճով նիկոլչիբեյն էր կոկորդը ճղում «Նոր Սարդարապատի» ու «կենաց-մահու կռվի» մասին՝ մտքում ունենալով պլանավորած պարտությունն ու Արցախ-Սյունիքի հանձնումը…
ԼՏՊ-ի հիմնական թիրախը եղել եւ մնում է Քոչարյանը, եւ դա երեւում է նույնիսկ մայիսի 1-ին Սերժ Սարգսյանի հետ իր «սեպարատ» հայտարարության տեքստից, որտեղ նա երկրորդ նախագահին վերագրում է «զուտ ռևանշիստական մղումներ»: Իսկ թե ինչպես կարելի է առանց «ռևանշի» հասնել «ազգակործան պատուհասի» հեռացմանը պետական իշխանության ոլորտից՝ ԼՏՊ-ն լռում է. նա իհարկե շատ լավ գիտի, որ Սերժն էլ է իրեն մերժելու, բայց ուրախացել է, որ իրեն հաջողվել է բացել 1997 թվակականի տխրահռչակ բանավեճը «Սերգոջանի» լավ ապրելու թեմայով…
Ինձ համար միշտ պարադոքս է եղել’ ինչպե՞ս Բախ ու Բեթհովեն, Նիցշե ու Գյոթե ծնած ազգը հանկարծ մի ճիվաղ հիտլերի ընտրեց միանգամայն ժողովրդավարական արդար ընտրություններով, որը փորձանք դառավ ազգի գլխին, հիմա հիտլերականների հոգիներն անցել են մեր այսօրվա ղեկավարների մեջ ու վրեժխնդիր են լինում երեկվա հաղթանակած ազգերից, մյուս կողմից էլ երեկվա համաշխարհային հեղափոխության, կոսմոպոլիզմի ջատագովներն էլ պետություններն են վարի տալիս էլի էս ախմախ ժամանակակից հիտլեր ներկանախկիննեի մասնակցությամբ:
Մեր պապերի հաղթանակը շնորհավոր, իսկ այսօրվա հիտլերտրոցկիների պարտությունն էլ մենք ապահովենք մեր պապերի օրինակով:
Հաղթանակ կլինի, երբ մոտակա ընտրություններին Շիրակացի ու Նարեկացի ծնած ազգը ներկանախկին ճիվաղի չընտրի: