Այսօր, ի պատասխան Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակման, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը մասնավորապես արձագանքել է. «Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ»:
Այս առթիվ պարզաբանում ստանալու iLur–ի հարցմանն ի պատասխան, Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը նշեց. «Խնդիր չենք տեսնում. ով ուզում է` թող հավատա Սերժ Սարգսյանին»: