Փաստաբան՝ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի գործընկերներ,
Պատերազմի առաջին իսկ օրվանից իշխանության ակնհայտ ստի ու կեղծիքի գործելաոճին, ավելացել էր նաև բոլոր ԶԼՄ-ներին լռեցնելու և այդ ստերը ամեն կերպ չբացահայտելու հատուկ նախապես մշակված ծրագիրը։ Դրա հիմքը կառավարության հայտնի որոշումն էր որով այլևս չէր կարելի բոլորին սուտ տարածող իշխանության «արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող» հրապարակումներ կատարել։
Ինչպես միշտ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արձագանքեց այս խնդրին, դիմեց Սահմանադրական դատարան և ՍԴ-ն կասեցրեց այդ դրույթը։
Կարդացեք նաև
Այսօր արդեն հրապարակվեց Սահմանադրական դատարանի որոշումը որով հենց կառավարության որոշման 9.1 կետի՝ «դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող» բառակապակցությունը ճանաչվեց Սահմանադրությանը ՀԱԿԱՍՈՂ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ։
Հ․Գ․ Պարոն Թաթոյանի նկատմամբ իշխանական պատգամավորների վարքագիծը, որոնք ոչինչ չեն արել բացի պետական բյուջեից վարձատրություն ստանալուց բնական էր, որովհետև իրենք օրինակ ամբողջությամբ աջակցել էին ԶԼՄ-ներին լռեցնելու գործընթացին, իսկ Թաթոյանը կրկին՝ կատարել էր իր սահմանադրական առաքելությունը ու ինչպես միշտ չափազանց արդյունավետ»։