Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը գերիներին ազատելու դիմաց տարածքային պահանջներ է դնում. «Կոմերսանտ»

Մայիս 07,2021 23:13

Հայաստանի համար սկզբունքային խնդիրը՝ Ադրբեջանից գերիների վերադարձի հարցը փակել չի հաջողվում, ընդ որում, Երևանն ու Բաքուն այդ խնդրում համաձայնության չեն գալիս անգամ թվերում, գրում է Կրեմլին մոտ կանգնած «Կոմերսանտ» թերթը:

Հայաստանում թերթի զրուցակիցն ասել է, որ ըստ հայկական կողմի հաշվարկների՝ գերության մեջ է գտնվում մոտ 200 մարդ: Ընդ որում, հաստատված է համարվում 72-ը, իսկ 48-ին Ադրբեջանը հրաժարվում է հաստատել:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմում թերթի աղբյուրն ասել է, որ Ադրբեջանում այժմ պահվում է 59 հայ, որոնք ձերբակալվել են ռազմական գործողությունների ավարտից հետո, հետևաբար «դիվերսանտ ու ահաբեկիչ են» և «պետք է դատվեն»:

Ռուսաստանում և Հայաստանում «Կոմերսանտի» դիվանագիտական աղբյուրերը պնդում են, որ Բաքվում պահվող անձինք դարձել են առևտրի առարկա: Նրանց խոսքով՝ Ադրբեջանը փորձում է նրանց ազատ արձակման համար նախապայմաններ դնել: Ընդ որում, դրանք վերաբերում են տարածքային հարցերի: Մասնավորապես, Ադրբեջանը պահանջում է իր վերահսկողությանը հանձնել Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը, որի վերահսկողությունն այժմ իրականացնում են ռուս խաղաղապահները և հայ զինվորականները: Այդ ճանապարհի վրա վերահսկողություն հաստատելը զգալիորեն կթեթևացներ ադրբեջանցիների մուտքը Շուշի: Բացի այդ, ըստ թերթի աղբյուրների, գերիներին ազատ արձակելու դիմաց ադրբեջանական կողմը պահանջել է Ղազախի շրջանի մի շարք գյուղեր: Երկու հարցերի վերաբերյալ էլ առայժմ լուծում չկա:

Հայաստանը հույս ունի, որ խնդիրը կարող է լուծել Մոսկվան: «Այդ հարցը խաղաղության հայտարարության երաշխավորի հեղինակության հարցն է: Հույս ունենք, որ մեր դաշնակիցը և Ադրբեջանին ռազմավարական գործընկերը կհամոզի նրան իրականացնել այն և բարեխիղճ գտնվել»,- թերթի հետ զրույցում ասել է հայ բարձրաստիճան դիվանագետը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31