Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ընդունվեց

Մայիս 07,2021 23:03

Մայիսի 7-ին խորհրդարանը շարունակեց պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի աշխատանքները:

Օրակարգում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցն էր:

Հիմնական զեկուցող Համազասպ Դանիելյանը տեղեկացրեց, որ օրենսդրական փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, ըստ այդմ՝ օրենքների նախագծերը փոփոխությունների չեն ենթարկվել:

Համազասպ Դանիելյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ, մասնավորապես, հստակեցվել է ընտրությունների անցկացման կարգը ռազմական եւ արտակարգ դրությունների պայմաններում: «Ընտրողների ցուցակներում կարեւոր փոփոխություն է եղել, որը հնարավորություն կտա մինչեւ 200 000 անձանց անուններ հանելու ցուցակներից: Խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք չունեն վավեր փաստաթղթեր: Ֆինանսական թափանցիկության առումով պարտադիր է լինելու այնպիսի ծախսային պարտավորությունների հայտարարագրումը, ինչպիսիք են շտաբների վարձակալությունը եւ աշխատողների աշխատավարձերը»,- նշեց նա:

Հիմնական զեկուցողն ընդգծեց, որ հստակեցվել են նաեւ քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության կանոնները:

Հարակից զեկուցմամբ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Վահագն Հովակիմյանը: Նա նշեց, որ միակ առաջարկը եղել է իրենը, որը կրել է տեխնիկական բնույթ:

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ Կառավարության կարծիքը դրական է, եւ հորդորեց կողմ քվեարկել:

81 կողմ ձայնով խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31