Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Թարվերդյան․ Երիտասարդները մեր ապագան են, նրանք են կառուցելու մեր երկիրը

Մայիս 07,2021 22:45

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը մայիսի 7-ին հանդիպում էր կազմակերպել երիտասարդների հետ։

Հանդիպման ընթացքում Երվանդ Թարվերդյանը նշեց, որ իրենք ցանկանում են լսել երիտասարդությանը, թե ինչ ծրագրեր կուզեն, որ իրագործեն․ «Մենք՝ որպես երիտասարդ քաղաքական ուժերից մեկը երևի թե նոր մշակույթ ենք մտցնում քաղաքականության մեջ։ Ինչպես կասեր իմ ընկերը, Երվա՛նդ, ինչպե՞ս ես ուզում զբաղվել քաղաքականությամբ, երբ դու չես ստում ընդհանրապես։ Ես նրան հանգիստ պատասխանեցի՝ Հայաստանում կբարձրացնեմ քաղաքականության նշաձողը, մարդիկ սուտ չեն խոսի և հայտնի անբարոյականություն և այլ տերմինները չեն օգտագործի իրենց առօրյայում, որ արդարացնեն իրենց սուտը և սխալ արարքները»։

Երիտասարդներին հետաքրքիր էր, թե ինչպե՞ս է Երվանդ Թարվերդյանը պատրաստվում երիտասարդների ոգևորությունը վերականգնել. «Հումորով ասեմ, իմ անունը դրել են «будильник» (զարթուցիչ, խմբ.)։ Ինչի՞, որովհետև ամեն օր մարդկանց հետ շփվելով իրենց զարթնացնում եմ, նրանց մեջ ապրելու և արարելու ցանկությունն եմ ավելացնում, խնդրում, աղաչում, համոզում եմ, որ մասնակցեն առաջիկա ընտրություններին։ Ընտրություններ, որոնք երևի թե ամենակարևորն են վերջին հարյուր տարում»։

Նա հավելեց, որ առանց երիտասարդության աշխարհում որևէ երկիր առաջ չի գնում․ «Երիտասարդության համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ՝ կրթվելու, աշխատելու իրավունքի, հավասարություն՝ բոլորս հայ ենք տրամաբանությամբ, համերաշխություն։ Ոչ թե բևեռների բաժանել, այլ բոլորին խնդրել, որ եկեք համախմբվեք և երբևիցե չմտածեք՝ այս կամ այն բևեռի հաղթանակի դեպքում կլինի՞ արդյոք քաղաքացիական պատերազմ, թե՞ ոչ։ Եվ միշտ պետք է խոնարհվել երիտասարդների առջև, նրանք են, որ մեր ապագան են, նրանք են կառուցելու մեր երկիրը»։

Երիտասարդները խնդրեցին անդրադառնալ նաև մշակույթին, թե ինչպե՞ս է կուսակցությունը նպաստելու մշակույթի զարգացմանը։ Երվանդ Թարվերդյանը ասաց․ «Երբ իմ թիմակիցների հետ զրույցում ասում եմ, որ կգա ժամանակ, որ աշխարհում չեն լինի քաղաքական սահմաններ, առաջին հայացքից մարդիկ զարմացան։ Ես պատասխանեցի, որ կգա մի պահ, որ աշխարհում կլինեն միայն մշակութային սահմաններ։ Հայաստանը որպես հազարամյակների մշակույթի կրող աշխարհին ներկայացել է իր հարուստ մշակույթով։ Եվ եթե մենք այսօր հաստատում ենք, որ մեր հայրենիքը Հայկական լեռնաշխարհով տարածված ամբողջ տարածքն է, այլ ոչ թե նրա մի փոքր մասը, որտեղ ապրում ենք, դա ներկայացված է մեր մշակույթով»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31