«Միացյալ Հայաստան» կուսակցությունը ուրբաթ օրը՝ մայիսի 7-ին, հանդիպում էր կազմակերպել երիտասարդների հետ։ Մինչ հանդիպումը կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպմանը չեն հրավիրել միայն կուսակցության համախոհներին. տեղեկացված ցանկացած քաղաքացի։
«Երիտասարդությունը շատ կարևոր է բոլորիս համար, որովհետև ես ինչպես ասում եմ, այս ընտրությունները երիտասարդներն են հաղթելու։ Եվ այն անձը, որը երիտասարդներին կտա այն սերն ու հավատը, նա կլինի մեր երկրի հաջորդ ղեկավարը»,- ասաց նա՝ նշելով, որ երկրի ղեկավար պետք է ընտրվի մի անձ, ում հասարակությունը սիրում և հավատում է։
Հարցին, թե արդյոք տեսնում է իրեն վարչապետի պաշտոնում, Երվանդ Թարվերդյանը պատասխանեց․ «Միանշանակ, ուրիշ այլ անձի չեմ տեսնում վարչապետի պաշտոնում։ Դա ոչ թե մտքի թռիչք է, ինչ-որ երազանքներ, ուղղակի իմ անձը, իմ կրթությունը, իմ անցած կյանքի փորձը համեմատում եմ բոլոր կուսակցությունների առաջնորդների հետ»։
Երվանդ Թարվերդյանը շեշտեց, որ «Միացյալ Հայաստան» կուսակցությունը դաշինքով չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին․ «Քննարկվում է մի քանի նոր քաղաքական ուժերի հետ համախմբված «Միացյալ Հայաստան» ուղիով։ Մենք գնում ենք դեպի միացյալ Հայաստան»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ