Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել Յարոսլավլի մարզի Կուրբա գյուղում հայկական գերեզմանատան նկատմամբ ոտնձգության կապակցությամբ, ինչի հետևանքով վնասվել էր մոտ 50 տապանաքար:
«Մենք դատապարտում ենք Կուրբա գյուղում հայկական գերեզմանատան տարածքում տապանաքարերի նկատմամբ վանդալիզմի գործողությունը: Համարում ենք, որ ակնհայտ սադրիչ գործողությունը ոտնձգություն է հոգևոր արժեքների նկատմամբ և կարող է հանգեցնել տարբեր հետևանքների՝ բացասաբար ազդելով ազգամիջյան ներդաշնակության պահպանման ջանքերի վրա: Համոզված ենք, որ Յարոսլավլի շրջանի իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ պատճառով մենք մշտական կապ ենք պահպանում իրավապահ մարմինների և տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Նման գործողությունները պետք է դատապարտվեն համապատասխան կերպով՝ դրանց կրկնությունը կանխելու համար»,- ասվում է դեսպանատան հայտարարության տեքստում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ