Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քիչ հավանական եմ համարում, որ նման բան այլ պատճառով է տեղի ունեցել, եթե ոչ տեխնիկական». Միքայել Համբարձումյանը՝ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռի՝ Թուրքիայի տարածքում ռադարներից կորչելու մասին

Մայիս 07,2021 21:20

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պարտականությունների նախկին ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանը հավանական ու տրամաբանական չի համարում այն, որ այլ պատճառներով, եթե ոչ տեխնիկական, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը կարող էր Կազանից Հայաստան վերադառնալիս ռադարներից կորչել Թուրքիայի տարածքում:

Հիշեցնենք՝ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ վարչապետի ինքնաթիռը նույնիսկ չի էլ խափանվել, պարզապես կարիք է եղել ուրիշ ինքնաթիռով ժամանել Հայաստան, որպեսզի հնարավոր լինի Թուրքիայում հանգիստ վայրեջք կատարել, հանդիպումներ ունենալ, և այդ լուրը անձնակազմի միջոցով չտարածվի հասարակության մեջ։

Այս առիթով Միքայել Համբարձումյանը պարզաբանեց. «Ներքին օպերատիվ տեղեկություն չունեմ այդ դեպքի հետ կապված: Եթե նման բան է եղել, կարող է պատճառը լինել տեխնիկական: Եթե ինքնաթիռն այդ երթուղով է եկել, դա նորմալ եմ համարում: Նման բաներ լինում են: Եթե այլ պատճառով է դա տեղի ունեցել, քիչ հավանական եմ համարում: Այսօր քողարկված կապ պահելու համար կան տարբեր հնարավորություններ, հանդիպել, իջնել, եթե նույնիսկ կարող է այդ  կապը ռիսկի ենթարկվել, որ այն հանրությանը հայտնի կդառնա,  հավանական չեմ համարում, որ նման բան տեղի ունեցած կլինի քողարկված նպատակով: Դժվարանում եմ և′ հաստատել, և′ հերքել: Ինչպես բոլոր հարցերը մեր երկրում, երևի ժամանակին իր պատասխանները կստանան»:

Անդրադառնալով արցախյան 44-օրյա պատերազմի հետաքննությանը՝ Միքայել Համբարձումյանն ասաց. «Լավ քննություն կարող է իրականացնել քննչական մարմինը. քննչական և օպերատիվ ստորաբաժանումներն օժտված են այդ գործիքակազմով: Եթե ես լինեի, դեռևս նոյեմբերին կստեղծեի քննչական խումբ՝ 44 օրվա իրադարձությունների ժամանակագրության տեսքով վեր կհանեինք: Եթե տեղի են ունեցել բացասական դեպքեր, կպարզեինք հանգամանքները և անձանց: Նույնիսկ թոշակի գնացած դատախազներ, մարդիկ, որոնք հիմա փաստաբանական կորպուսում են աշխատում, կներգրավվեին այդ քննչական խմբերում: Բոլորիս դարդուցավն է: Իսկ թե ինչո՞ւ չի արվում կամ արվում է լոկալ գործերի տեսքով, ինձ համար անհասկանալի է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31