Լրահոս
Օրվա լրահոսը

«Անտաղանդ, անբովանդակ, հիմար ֆիլմ է»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ «Իշխանություն» ֆիլմի մասին

Մայիս 07,2021 18:05

«Ֆինանսական անսահման հնարավորություններով օժտված մեկը, որը վերջերս ՀՀ-ում ֆիլմ պատվիրեց, այն ցուցադրվեց բոլոր կինոթատրոններում։ Անտաղանդ, անբովանդակ, հիմար ֆիլմ է։ Նման ֆիլմերը հետագայում պետք է ստանան հարկային արտոնություններ։ Իմաստը ո՞րն է»,-«Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի» քննարկման ժամանակ այսօր դիմելով նախագծի հեղինակ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Աննա Կոստանյանին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանը։

Նա օրինակ էր բերում հետեւյալ հարցադրումների համար․ «Որքանո՞վ եք վստահ, որ հարկային արտոնությունների բացակայությունն է լավ ֆիլմեր չնկարելու պատճառը։ Որքանո՞վ եք վստահ, որ ՀՀ-ում լավ ֆիլմեր չեն նկարում այդ պատճառով»։

Աննա Կոստանյանն արձագանքեց, որ պնդումը միանշանակ չէ․ «Չկա երաշխիք։ Դրա համար մրցութային հանձնաժողովներ կան, ըստ որոնց կորոշվի՝ պետական հատկացումներ տա՞ն, թե ոչ»։

Հիշեցնենք, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս ներկա էր ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի ցուցադրությանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31