«Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր ԱԺ նիստում բարձրաձայնեց «Հայփոստ» ընկերության աշխատակիցների խնդիրը։ Ըստ նրանց՝ 150 հոգով առաջիկայում աշխատանքից զրկվելու են, որովհետեւ «Հայփոստ»-ի նոր ղեկավարությունը խաղի նոր կանոններ է սահմանել։
«Տեղի է ունեցել որակավորման քննություն։ Ինձ դիմածները պնդում են, որ իրենց նախապես չեն բաժանել հարցաշար, եւ քննությունից մեծամասամբ կտրվել են։ Հատկապես միջին տարիքի կանայք պնդում են, որ սա իրենց վերջին հնարավոր աշխատատեղն է, որը պահպանել են նաեւ մութ ու ցուրտ ժամանակ։ Պատմեցին, որ տնօրենը որակավորման քննությունն անցկացրել է պատուհանագոգին նստած»,-նշեց Թագուհի Թովմասյանը եւ հրավիրեց կառավարության ուշադրությունը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ