Այսօր Ալեն Սիմոնյանը ԱԺ նիստում անհարմար «կիքս» է թույլ տվել ու ասել. «Ուփս»: Չնկատելով, որ բարձրախոսը միացրած է՝ լսել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձայնային հաղորդագրությունը, որտեղ նա ասում է հետեւյալ խոսքերը՝ «Ա, չգիտեմ, Քոչարյանի դատն է»:
Aravot.am-ը Ալեն Սիմոնյանին հարցրեց, թե ինչպե՞ս կբացատրի կատարվածը: Նա պատասխանեց. «Ոչ մի էական բան, ոչ մի բան չկա»:
Դիտարկմանը, որ տպավորություն էր՝ առավոտից երեկո մտածում եք, ապրում ու շնչում եք Քոչարյանի դատով՝ Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Չէ, «կակռազ» հենց դրա մասին արդեն չենք մտածում, որովհետեւ դրա մասին պիտի իրավապահները մտածեն»:
Կարդացեք նաև
Հարցրեցինք՝ կգաղտնազերծե՞ք վարչապետն ինչ էր ասում այդ հաղորդագրությամբ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չէ, դա մասնավոր զրույց է, որեւիցե գաղտնազերծելու բան չկա, մի անհանգստացեք: Այդտեղ որեւիցե բան չեք կարողանալու գտնեք, չնայած վստահ եմ, որ ինչ-որ բան կհորինեն: Թող քննարկեն, կհորինեն, բայց որեւիցե խնդիր չկա: Որեւէ բան չկա, որ հիմա ինչ-որ բան առաջացնի»:
Հարցին՝ «ուփս»-ի որեւէ բան չկա՞ր՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ուփսի բան կար, որովհետեւ նիստի ժամանակ պետք չէր, որ դա լսվեր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ