Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որպեսզի մեր հանրությունը տարբերակի քաղաքական ուժերին». «Բարձունք»-ը ուսումնասիրելու է քաղաքական ուժերի ծրագրերը

Մայիս 07,2021 17:19

«Բարձունք» գիտակրթական-ռազմավարական հասարակական կազմակերպությունը մեկնարկում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերի ուսումնասիրություն, որին կհետևի կուսակցությունների հետ հանդիպումների շարք: Նպատակը լայն հանրության համար առավել թափանցիկ ձևով քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերն ու ապագայի տեսլականները ներկայացնելն է:

«Բարձունքն ամեն ինչ անելու է, որպեսզի մեր հանրությունը տարբերակի քաղաքական ուժերին՝ նրանց ներուժը, տեսլականները: Անշուշտ դրա համար անհրաժեշտ է որոշակի ուսումնասիրություն անցկացնել, ինչի ուղղությամբ էլ մենք աշխատում ենք: «Բարձունք»-ը համոզված է, որ գրագետ մոտեցման ու հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է կարգավորել մեր քաղաքական դաշտը», – նշեց «Բարձունք»-ի հիմնադիր խորհրդի անդամ Էռնեստ Ավանեսովը:

«Մեր քաղաքական ուժերը սովոր են իրենց նախընտրական քարոզը կառուցել գործող իշխանության քննադատության վրա, և դա նրանց կարծես ազատում է որևէ հստակ քաղաքական ծրագիր ունենալու պարտավորությունից: Բայց դա այդպես չէ, մենք չենք գնում ընտրության միայն գործող վատ իշխանությունից ազատվելու համար, և պիտի տեղեկացված որոշում կայացնենք ու հստակ իմանանք, ով պիտի որոշի մեր ապագան», – նշեց նախագիծն իրականացնող ՀԽ անդամ Տիգրան Արեգունին:

Նախագծի առաջին փուլում կուսակցություններին ուղարկվելու է «Բարձունք»-ի մասնագիտական խմբերի կողմից մշակված համալիր հարցաշարը: Երկրի զարգացման ուղղությունների վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի պատկերացումներն առավել արդյունավետ ընդգծելու նպատակով հարցաշարի պատասխանները վերլուծության են ենթարկվելու «Բարձունք»-ի մասնագետների կողմից:

Հաջորդ փուլում «Բարձունք»-ի կամավորները հանդիպումների շարք են սկսելու կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց նախընտրական ծրագրերը քննարկելու համար:

«Բարձունք»-ը գիտակրթական ռազմավարական ՀԿ է, որը գործում է բացառապես կամավորության սկզբունքով և ունի արդեն 100 ավելի անդամ: Կազմակերպության նպատակն է մեծացնել և համախմբել իր համայնքը՝ երկրում շոշափելի փոփոխություններ ապահովելու համար: Բոլոր մասնագիտական թիմերը կազմված են բացառապես կամավորներից, ովքեր իրենց ներդրում են անում Հայաստանի զարգացման մեջ:

«Բարձունք» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31