Ազգային ժողովում այսօր գաղտնի քվեարկությամբ Գեղամ Հովեյանն ընտրվեց ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ։
Հիշեցնենք, որ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար ներկայացրել էր «Իմ քայլի» կողմից առաջադրված Գեղամ Հովեյանի թեկնածությունը։
Նա ֆինանսիստ է, հանրային կառավարման մագիստրոս, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների նախկին աշխատակից։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանի փոխանցմամբ՝ քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր։ Հովեյանի թեկնածությանը «կողմ» է քվեարկել 95, իսկ «դեմ»՝ 2 պատգամավոր։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ