«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ անդամ, ԱԱԾ նախկին փոխտնօրեն Արմեն Աբրահամյանը վտանգավոր է համարում սահմանազատման աշխատանքները զինվորականների վրա թողնելը: «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի մամուլի ասուլիսի ընթացքում նա փաստեց. «ՀՀ-ում փետրվարի 9-ից հետո ձևավորվել է նոր սահման՝ Արաքսի ափից մինչև Վարդենիսի Սոթք, որը մինչև հիմա ճշտված չէ. չենք կարող ասել՝ 29 հազար կիլոմետրից ինչքանն է մնացել: Այն, ինչ այսօր կատարվում է սահմանում, ուղղակի սխալ են անում: Մի քանի անգամ իշխանության կողմից հայտարարություններ ենք լսել, որ զինվորականները դեմարկացիա են անում: Այդպես դեմարկացիա չեն անում»:
Ըստ նրա՝ սահմանազատման աշխատանքների համար պիտի միջպետական հանձնաժողով ստեղծվի՝ ԱԳ նախարարի կուրացիայի ներքո: Դա առաջին հերթին դիվանագիտական աշխատանք է, որտեղ պիտի լինեն նաև կադաստրի, գեոդեզիայի ինստիտուտի ներկայացուցիչներ, ՀՀ լավագույն մասնագետները: Թողնել զինվորականների վրա, որ նրանք իրար հետ զինված հարցեր լուծեն, սահմանի գիծ որոշեն, սխալ է: Դա կարող է բերել անկանխատեսելի հետևանքների: Դա առաջին հերթին քաղաքական հարց է, սահմանի հարցն այնքան լուրջ հարց է, որ չի կարելի թողնել զինվորականների վրա»:
Արմեն Աբրահամյանը նաեւ հավելեց, որ այս պահին բացարձակ անհնար է ադրբեջանցիների հետ սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ կատարելը: Պետք է միջնորդ պետության ներկայություն:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ