«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի համոզմամբ՝ Թուրքիայի հետ սահմանների բացման հարցն այս պահին օրակարգում պահելն անթույլատրելի է:
«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց «ՀՀ-ի անվտանգային համակարգը և ոչ էլ տնտեսությունն այսօր պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը: Գտնում եմ, որ այս հարցն օրակարգից այս փուլում պիտի հանվի՝ մինչև չվերականգնվի ՀՀ անվտանգային համակարգն, ու տնտեսությունը պատրաստվի հնարավոր սահմանների բացմանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ