«Ռոմայի» առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, հրաժարվի երկարացնել պայմանագիրը ակումբի հետ, որի ժամկետը լրանում է այս ամռանը: Ակումբին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ 32-ամյա հայ կիսապաշտպանը կարող է հեռանալ Ժոզե Մոուրինյոյի պատճառով: Պորտուգալացի մասնագետը, ինչպես հայտնի է, «Ռոմայում» աշխատանքի է անցնելու եկող մրցաշրջանից՝ գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով Պաուլո Ֆոնսեկային:
Մխիթարյանն ու Մոուրինյուն միասին աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ նրանց միջեւ ծագած անլուծելի հակասությունների պատճառով Հայաստանի ազգային հավաքականի ավագը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ