Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը գիտության զարգացմանն այլընտրանք չունի». Վահան Քերոբյանը «Շիրակացու ճեմարան»-ի սաների հետ զրուցել է Հայաստանի ապագայի մասին

Մայիս 07,2021 16:32

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 6-ին այցելել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր։

Տնտեսության զարգացման գործում կարևորելով Հայաստանում մարդկային կապիտալի զարգացումը և մարդկային տաղանդի առաջադիմության համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորումը՝ Վահան Քերոբյանը առաջնային է համարում նախարարության անմիջական կապը կրթական հաստատությունների հետ։ Այցի նպատակն էր ծանոթանալ ճեմարանի առօրյային, զրուցել սաների հետ, պատմել նախարարության գործունեության և իր ղեկավարման ընթացքում իրականացվող աշխատանքների մասին, նաև պատասխանել սաների բազմաթիվ հարցերին։

Որպես կրթօջախի նախկին սան՝ Վահան Քերոբյանը կարևոր է համարել հանդիպումը ճեմարանի սաների և ուսուցչական կազմի հետ։ Նա ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված նոր տնտեսական հայեցակարգից հատվածներ և շեշտել, որ գիտելիքը մեր տնտեսական զարգացման շարժիչ ուժն է և մեր երկրում գիտելիքահեն տնտեսության ձևավորման անհրաժեշտությունն այսօրվա հրամայականն է։

«Հայաստանը գիտության զարգացմանն այլընտրանք չունի, և չափազանց կարևոր է ապահովել այն՝ հենվելով տեխնոլոգիական և նորարարական կարողությունների զարգացման վրա, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ստեղծել բարձրարժեք արդյունք և ունենալ ուժեղ տնտեսություն»,- նշել է Վահան Քերոբյանը և հավելել, որ այսօր հաջողելու համար բիզնեսին գիտական միտք է անհրաժեշտ․ այդ ներուժն ունենալու մտադրությամբ էլ պետք է առաջ շարժվել։ Նա հորդորել է ճեմարանի սաներին միշտ ձգտել հասնել առավելագույնին, դառնալ բարձրորակ և մրցունակ մասնագետներ, որպեսզի ապագայում կարողանան իրենց գիտելիքով և մասնագիտական ներուժով ծառայել մեր երկրի տնտեսության զարգացմանն ու նպաստել Հայաստանի առաջընթացին։

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հիմնադրվել է 1990 թվականին։ Հատուկ օժտված և տաղանդավոր երեխաները Հայաստանից և Սփյուռքից այստեղ ստանում են լիարժեք և որակյալ կրթություն ճեմարանի հեղինակային ծրագրով, որը մշակել է կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը: Ճեմարանի առաքելությունն է կերտել ազգային հենքի վրա ձևավորված և համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի:

2010 թվականին ճեմարանը, տարածաշրջանում առաջինը, դարձել է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ («Ռաունդ Սքվեր»-ը հինգ մայրցամաքների 44 երկրներում 182 նորարական դպրոցների համաշխարհային ցանց է):

Ճեմարանի 1000 և ավելի շրջանավարտները սովորել և սովորում են Հայաստանի և աշխարհի առաջնակարգ բուհերում, նրանցից շատերը բարձրագույն դիրք և պաշտոններ են զբաղեցնում գիտության տարբեր բնագավառներում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 միջազգային գիտակրթական համալիրի սաների հետ զրուցել է Հայաստանի ապագայի մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31