Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդը լցված էր մեր երեսուն տարվա արած գործի տանուլ տալու ցավով». Արա Աբրահամյանը` «Կոմանդոսի» հետ իր վերջին հանդիպման մասին

Մայիս 07,2021 15:30

«Կոմանդոսի» հետ վերջին անգամ պատերազմից երկու շաբաթ հետո հանդիպեցի: Իհարկե, նա ուներ ծրագրեր: Մարդը լցված էր մեր երեսուն տարվա արած գործի տանուլ տալու ցավով: Ոչ թե մենք պատերազմում պարտվեցինք, 5 հազար զոհ եւ այլն… էդպես հեշտությամբ ասում եք, բայց մենք 1988 թվականից պայքարել ենք մինչեւ այսօր»,- այսօր «Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան քաղաքացիական խորհուրդ» հայրենասիրական ՀԿ-ի համաժողովի ժամանակ ողջույնի խոսքում ասաց Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:

Բանախոսի մատուցմամբ, 44-օրյա պատերազմից հետո հաճախ են զրուցել Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ, քննարկել իրավիճակը, եղածը եւ հանգել այն եզրակացության, որ հնարավոր է կայունացնել իրավիճակը եւ ստեղծել հզոր պետություն: «Այդ հնարավորությունները, որ քննարկում էինք, ինքն իր կողմից հավատ էր մեզ ներշնչում`այո, մենք կարող ենք լինել հզոր պետություն, այո, մենք կարող ենք ունենալ հզոր բանակ, մենք բոլոր նախապայմաններն ունենք, մենք պետք է ճիշտ հասկանանք»,- ասաց Արա Աբրահամյանը`հավելելով, որ այդ ամենը կարող է լինել միայն մի պարագայում, եթե մենք միասնական լինենք, ցանկանանք ունենալ հզոր պետություն եւ հզոր բանակ, այլապես ոչինչ էլ չի ստացվի:

«Եթե մենք այստեղ նախապայմաններ չստեղծենք՝ դրսից ոչ ոք չի օգնի: Մենք պետք է լինենք պրոֆեսիոնալ եւ ամեն մեկս իր գործն անի»,- հավելում է Արա Աբրահամյանը եւ իբրեւ Սփյուռքն ու Հայաստանը լավ իմացող մարդ` վստահ է. «Մենք կարող ենք»

Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ իր զրույցներից կրկին մանրամասներ է պատմում. «1990-ականներին հաղթեցինք, որովհետեւ կար պետություն, միասնական ոգի, բարոյական բարձր նորմեր, վստահություն միմյանց նկատմամբ: 1990-ականների մեր հաղթանակի պատճառներից մեկն էլ այն էր, որ շատ կարճ ժամանակի ընթացքում ֆիդայական ջոկատներից բանակ ստեղծեցինք, ի տարբերություն ադրբեջանցիների»:

Իսկ իր կողմից հավելում է. «Մեզ հիմա չգիտեմ`որտեղ են տարել, որտեղ ենք գտնվում, բայց դա չի նշանակում, որ պետք է ասենք`այ էսպես է, վատ է: Այսօրվանից պետք է սկսենք մեր գործը եւ վերականգնելու բոլոր հնարավորություններն ունենք: Բոլորս միասին մեկ հայրենիք ունենք, բոլորս անելիք ունենք եւ յուրաքանչյուրս մեր գործը պիտի անենք»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31