Վաղը Սոֆիայում կմեկնարկի հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարը, որին մասնակցելու է Հայաստանի ազգային հավաքականի չորս անդամ: Արդեն կայացել է վիճակահանությունը:
60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը քառորդ եզրափակչում կգոտեմարտի մեքսիկացի Սամուել Վիգուերասի հետ, 67 կգ Կարեն Ասլանյանի առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում լինելու է նորվեգացի Մորտեն Տորեսենը, 87 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը կսկսի որակավորման փուլից եւ կգոտեմարտի մոլդովացի Գաբրիել Լուպասկոյի հետ, եւ Դավիթ Օվասապյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում կլինի Ուկրաինան ներկայացնող Միկոլա Կուչմիյը:
Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու համար ըմբիշներից պահանջվում է իրենց քաշային կարգերում մտնել եզրափակիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ